ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

«Փողին մուննաթը» ՀՀ քաղաքական մշակույթում ճկունության ու իբր դիվանագետ լինելու ցուցիչ է

«Փողին մուննաթը» ՀՀ քաղաքական մշակույթում ճկունության ու իբր դիվանագետ լինելու ցուցիչ է
29.11.2024 | 16:02

Վրաստանը վերադառնում է դեպի պետություն հաստատակամ քայլերով. ամեն ձևով խանգարելու են, բայց կարևորը միտումն է, կամքը, չվաճառվելու որոշումը: Ոնց էլ լինի, լուծումը կգտնեն:

Բան, որ ՀՀ-ում շատ վաղուց ու գրեթե բոլոր մակարդակներում բացակայում է, քանի որ «փողին մուննաթը» ՀՀ քաղաքական մշակույթում ճկունության ու իբր դիվանագետ լինելու ցուցիչ է և ամենակարևորը՝ քաղաքական գաղափարախոսություն:

Ի դեպ, հռոմամերձ շրջանակները փրկչական ֆեյքային արշավներ են սկսել 2018-ի գլխավոր կազմակերպիչներից մեկի մասով, թե բա՝ «նվիրյալ, առաքյալ, խաչակիր...». ստեղ են ասել՝ իյա, իրո՞ք...

Եվ հիմնական հարցը՝ ինչու՞ են ակտիվացել հիմա, շատ պարզ՝ եկել է կողմնորոշման պահը, «գոյությու՞ն, թե չգոյություն» պարադիգմով: Այդ մասին ես ինքս եմ ձեզ ասել ոչ հեռու անցյալում, մինչ տարվա վերջ շատ բաներ կհստակեցվեն:

ՀՀ-ն միակ երկիրն է երևի, ուր գլոբալիստներն ու «ազգայինները», «ավանդական» արժեքների՝ իբր որոշ կրողները իրար դաշնակից են: Գինը լինելու է հայկական պետությունը, իրենց մասով՝ կոնկրետ փողը:

Ի դեպ. չպետության սպասարկու մեդիաները շուտով զրկվելու են ֆինանսներից: Լավ մտածեք ձեր վարքի մասին, քանի որ ամեն բան լինելու է շատ անակնկալ. ուրիշ մասնագիտություններ սովորեք:

Օրինակ՝ մեկ մարդ, որ, ասենք, ֆինանսավորում է 15 մեդիա, մի օր, ասենք, երեքշաբթի հայտարարում է, որ վերջ, փողերը ավարտվեցին: Ավելին՝ նա ոչ միայն այդ մեդիաներն է ֆինանսավորում, այլև պայմանավորվածություններ ունի իբր հակառակորդ կամ մրցակից մեդիաների հետ, որ իր ուզած կոնտենտը դնեն, իսկ չուզածը՝ չդնեն:

Ինչևէ, գործընկերները խոստովանականներ գրելու լավ վարպետ են, քանի որ դրանց ցուցակը արդեն վաղուց կա. մոնիթորինգը ու վերլուծությունը լավ գործիքներն են, իսկ ինսայդերականությունը՝ ճշգրտող:

Մի խոսքով, ձեզ լավ տրամադրություն: Հիմնավորումներ-արդարացումներ փնտրեք, խաշ ուտելու գնացեք կամ մտածեք, որ սա բլեֆ է:

Հ.Գ. ՈՒշադիր կարդացեք իմ գրառումները, մինչև հավանելը կամ դրանցով կիսվելը:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 2717

Մեկնաբանություններ